17:23 | 27.09.16 | Նորություններ | 2870

    Facebook-ը երկու տարի սխալ է հաշվել տեսանյութերի դիտման ցուցանիշները

    Facebook-ը երկու տարի շարունակ սխալ է հաշվել սոցցանցում տեսանյութերի դիտման միջին ժամանակահատվածը:

    Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ մարքեթինգով եւ գովազդով զբաղվող մեծ ընկերությունները դժգոհել են, երբ տեղեկացել են, որ Facebook-ը սոցցանում որպես դիտում հաշվարկել է միայն այն դեպքերը, երբ դիտողը 3 վայրկյանից ավելի է դիտել տեսանյութը:

    Facebook-ում ընդգծել են, որ խնդիրը լուծելու համար նոր չափման ձեւ կներկայացնեն:

    Գովազդի վաճառքով զբաղվող Publicis Media ընկերությանը Facebook-ից հայտնել են, որ հավանաբար նախկին հաշվարկի մեթոդը «գերագնահատել» է տեսանյութեր դիտելու միջին ժամանակահատվածը 60-80%-ով:  

    «Չափման ձեւը պետք է արտացոլեր տեսանյութ դիտելու ընդհանուր ժամանակը՝ բաժանած տեսանյութ դիտողների ընդհանուր թվին: Բայց այն այդպես չի գործել»,- խոստովանել է Facebook-ի բիզնեսի եւ մարքեթինգի գծով փոխնախագահ Դավիթ Ֆիշերը` ներողություն խնդրելով եւ ընդգծելով, որ «իրենց սխալին լուրջ են վերաբերվում»: