09:14 | 19.05.16 | Նորություններ | 1963

ClimateLaunchpad Հայաստան 2016 ստարտափ մրցույթն ընդունում է հայտեր

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամը, Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան 2016 ստարտափ բիզնես գաղափարների մրցույթը:

ClimateLaunchpad-ը բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտում։ Մրցույթի նպատակներից են պայքարը կլիմայի փոփոխությունների դեմ, ինչպես նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացման խթանումը: ClimateLaunchpad մրցույթին մասնակցում են 29 երկիր՝ ներառյալ Հայաստանը։

Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 27 ն է: Գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Մրցույթին  կարող են ներկայացվել կլիմայի փոփոխության կամ մաքուր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող եւ սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափարներ:

ClimateLaunchpad Հայաստան 2016-ի շրջանակում կկազմակերպվի երկօրյա բիզնես ճամբար, որտեղ Հայաստանի եւ Եվրոպայի առաջատար մասնագետներն ու մենթորները կաջակցեն մաքուր տեխնոլոգիաների եւ կլիմայի փոփոխության ոլորտի նորարար բիզնես գաղափարներին եւ ստարտափներին:

Դրան կհաջորդեն 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթացները՝ ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար: Ազգային եզրափակչում ստարտափ թիմերը ներկայացնելու են իրենց բիզնես գաղափարները ժյուրիի հանձնաժողովին: Ընտրված 3 լավագույն թիմերին հնարավորություն կստանան մասնակցել եվրոպական եզրափակիչ հանդիպմանը:

Հոկտեմբերին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում 3 լավագույն ազգային թիմերը կներկայացնեն իրենց գաղափարները Climate-KIC աքսելերատորի խորհրդի անդամներին:

Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափներին կշնորհվի €10 000, €5000 եւ €2500 մրցանակներ: