12:09 | 18.05.16 | Նորություններ | exclusive 1707
Ֆրանսիացի միլիարդատեր, ձեռներեց Խավիեր Նիելը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական անվճար դպրոց է հիմնել՝ ներդրելով $100 մլն:
Նախատեսվում է, որ առաջիկա 5 տարիներին դպրոցում կսովորի 10 հազ. ուսանող:
«42» անվամբ դպրոցը կսովորեցնի կոդ գրելու հմտություններ եւ ձեռնարկատիրական մտածողություն:
Դիմում-հայտը հասանելի է այստեղ: Կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ:
Խավիեր Նիելը, որը ժամանակին դուրս է մնացել ավագ դպրոցից եւ ներկայում Ֆրանսիայի ամենախոշոր տեխնո դեմքերից մեկն է, դեռ 2013թ. նման դպրոց է հիմնել Փարիզում: Նպատակն էր փոփոխել ֆրանսիական ավանդական կրթական համակարգը, եւ գտնել այն երիտասարդներին, որոնք կարող են խնդիրների նորարար լուծումներ առաջարկել եւ շուկայում մրցունակ լինել:
Սիլիկոնյան հովտում «42»-ի աջակցիների թվում են Snapchat մեսենջերի հիմնադիր Էվան Շպիգելը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, Slack-ի գործադիր տնօրեն Ստյուարտ Բաթերֆիլդը:
Շպիգելը «42»-ն անվանել է «ապագայից եկած դպրոց»:
Դպրոցի հիմնադիր Խավիեր Նիելը նշել է, որ չնայած հսկայական ներդրմանը, ինքը չի պատրաստվում այս նախագծով գումար վաստակել: Գործարարն ակնկալում է նաեւ նվիրատվությունների ստացում:
Ֆրանսիայում գործող «42»-ն իր հիմնադրման օրվանից ստացել է ավելի քան 200 հազ. հայտ, դպրոցում արդեն հասցրել է սովորել 2500 ուսանող:
Ստորեւ ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնում ենք «42»-ին վերաբերող գլխավոր տեղեկությունները:
Նարինե Դանեղյան