07:39 | 10.05.16 | Նորություններ | 3742

Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա Միրզոյանի անվան քառյակի համերգը

Beeline-ի աջակցությամբ այսօր` մայիսի 10-ին, տեղի կունենա Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի համերգը` նվիրված կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին:

Համերգը տեղի կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների` Լեւոն Չաուշյանի, Ռուբեն Սարգսյանի եւ Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները:

«Beeline-ը շարունակում է Միրզոյանի անվան քառյակի հետ համագործակցությունը, որի հիմնական առաքելությունն է մշակութային կյանքի զարգացումը: Վստահ եմ, որ այսօրվա եւ հետագա համերգները կնպաստեն  դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը, իսկ Քառյակը կշարունակի մեզ ուրախացնել նոր նվաճումներով եւ պարգեւներով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։