11:39 | 06.05.16 | Նորություններ | 1742

«Կասպերսկի լաբորատորիա»-ն լուսավորել է Երեւանի երկու գետնանցում

«Կասպերսկի լաբորատորիա» ընկերությունը «Անվտանգ եւ լուսավոր Երեւան» նախագծի շրջանակում Գայի պողոտայի երկու գետնանցում համալրվել է տեսահսկման սարքերով, ինչպես նաեւ սենսորային լույսերով, որոնք միանում են անցորդների շարժին զուգահեռ: 

Երեւանի քաղաքապետարանում նշել են, որ նախկինում անշուք այս գետնանցումներն ասֆալտապատվել են, իսկ հետագայում նախատեսվում է նաեւ նկարազարդել դրանք:

Հայաստանում ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը նշել է, որ սա, ըստ էության, աշխատանքների մեկնարկն է: Նա վստահեցրել է, որ ընկերությունը շարունակելու է նմանատիպ աշխատանքներ իրականացնել ինչպես Նոր Նորք, այնպես էլ մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում:

Գետնանցումների հաջորդականությունը քվեարկությամբ կորոշեն մայրաքաղաքի բնակիչները՝ այցելելով ընկերության կայքը: