12:32 | 20.04.16 | Նորություններ | 4426

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկել է բնակարանաշինության ծրագրի նոր փուլը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարները բնակարանաշինության ծրագրի 2015թ. արդյունքներն ամփոփել են Արագածոտնի մարզում:

Անցած տարվա ընթացքում այս մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել եւ/կամ տունը վերանորոգել է 10 ընտանիք: Համագործակցող կառույցների ղեկավարներն այցելել են Մելիքգյուղ համայնք, որտեղ բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել երեք ընտանիք:

«Ամենաշատը, որը գնահատել եմ եւ շարունակում եմ հպարտանալ դրանով՝ հայի գեներում առկա մարդասիրությունն է. մեկը մյուսի կողքին կանգնելու, աջակցելու պատրաստակամությունը: Սա մի հատկանիշ է, որը պետք է ամուր փայփայել: Այս ծրագիրն ասվածի լավագույն վկայությունն է. Մեկ տարվա ընթացում 40 ընտանիք ձեռք է բերել ոչ միայն տուն, այլեւ՝ լավ բարեկամներ: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցելով՝ տարբեր մարզերում տանտիրոջ կողքին իրենց կամավորական աշխատանքով կանգնել են նաեւ մեր երկու կազմակերպության աշխատակիցները: Ծրագիրը շարունակվելու ենք նաեւ այս տարի: Նախատեսում ենք դարձյալ աջակցել ավելի քան 40 ընտանիքի, որի համար կհատկացվի շուրջ 105 մլն. դրամ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2007-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը  228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները: