10:20 | 20.04.16 | Նորություններ | 4462

Beeline-ը կներկայացնի ստաժավորման ծրագիր «Կրթություն եւ կարիերա Expo»-ի շրջանակում

Beeline-ն ավագ կուրսերի ուսանողներին կներկայացնի ստաժավորման ծրագիր՝ «Կրթություն եւ կարիերա Expo» 2016 տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում:

Ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 20-22-ը «Երեւան EXPO» ցուցահանդեսային համալիրում:

Ստաժավորման ծրագրից բացի, Beeline-ը կներկայացնի Beeline-ի ինտերնետ ծառայությունների «Տարածքային վաճառքների մենեջեր» ծրագիրը, որն ուղղված է երիտասարդներին եւ ուսանողներին աշխատանքով ապահովելուն:

Beeline-ն ուսանողներին կառաջարկի անցնել 9 ամիս տեւողությամբ վճարվող ստաժավորում ընկերության տարբեր բաժիններում: Ծրագրի արդյունքներով լավագույն փորձնակները կստանան հնարավորություն անցնելու հիմնական աշխատանքի Beeline-ում:  

«Beeline-ը յուրաքանչյուր ուսանողի առաջարկում է ստաժավորման անհատական ծրագիր եւ նշանակում անձնական ղեկավարի: Փորձնակները հնարավորություն կունենան մասնակցելու ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես  նաեւ կկատարեն հետաքրքիր գործնական առաջադրանքներ, որոնք թույլ են տալիս կիրառել գիտելիքները պրակտիկայում: Մեծ ընկերությունում աշխատելու փորձը երկրի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի օրինակով անշուշտ լավ սկիզբ կլինի երիտասարդ մասնագետների հետագա կարիերայի համար եւ կօգնի դարձնել նրանց կյանքն ավելի լավը, իսկ մեզ, որպես նորարար ընկերություն հիանալի հնարավորություն է նպատակասլաց եւ տաղանդավոր փորձնակներով  լրացնելու մեր աշխատակիցների շարքերը: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրը Beeline-ի «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության մի մասն է: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը եւ կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները եւ ճիշտ կառուցել իրենց ապագան»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: