09:02 | 24.03.16 | Նորություններ | 1663

«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ»-ը կազմակերպում է ուսանողական շաբաթ

«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունն ապրիլի 18-22-ը ծրագրավորման կամ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին հրավիրում է վարպետաց անվճար դասընթացների:

Ծրագրի շրջանակում մեկ շաբաթ շարունակ ուսանողները հնարավորություն կունենան ունկնդրելու եւ շփվելու ոլորտում կայացած փորձառու մասնագետների հետ հետեւյալ թեմաներով՝ 

-    Java-ն՝ որպես ծրագրավորման լեզու,
-    Ինչպես գրել մաքուր կոդ,
-    RDBMS համակարգեր, MS SQL Server եւ Oracle,
-    Front-end ծրագրավորում,
-    Վեբ ծրագրավորման արդի մարտահրավերները,
-    UX,
-    Version controls (GIT, SVN),
-    Software Architecture:

Ընկերությունում նշել են, որ ուսանողները նաեւ կծանոթանան «Սիներջիի» ամենամյա ամառային ՏՏ դպրոցի գործունեությանը, ընդունելության չափանիշներին եւ հետագայում ընկերությունում աշխատանք ձեռք բերելու հնարավորությունններին:

Դասընթացներին դիմելու համար կարելի է գրանցվել այստեղ: