07:03 | 17.03.16 | Նորություններ | 4056
Beeline-ը հայտարարում է հեռախոսների եւ սմարթֆոնների համար գերարագ բջջային ինտերնետի «Մինի», «Միդի» եւ «Մաքսի» գործող փաթեթների կատարելագործման մասին:
«Beeline-ը զարգացնում է իր կողմից տրամադրվող ծառայությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով բաժանորդների ցանկությունները, գործարկում է ավելի մեծ ծավալով ինտերնետ փաթեթներ: Մենք շարունակում ենք աշխատել ծառայություններն ավելի պարզ եւ հարմար դարձնելու ուղղությամբ, եւ այժմ էլ ավելի մեծ թվով բաժանորդներ մեր առաջարկներում կգտնեն այն, ինչն առավելագույնս համապատասխանում է իրենց պահանջներին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար փաթեթները տրամադրվում են 30 օր ժամկետով` սկսած միացման պահից:
«Մինի», «Միդի» եւ «Մաքսի» փաթեթների շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը կազմում է 50 ՄԲ, 250 ՄԲ եւ 500 ՄԲ, իսկ արժեքը` համապատասխանաբար 200, 600 եւ 800 դրամ:
«Մաքսի 1», «Մաքսի 3» եւ « Մաքսի 10» փաթեթներին միանալու դեպքում բաժանորդները կստանան 1 ԳԲ, 3 ԳԲ եւ 10 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետ` համապատասխանաբար 1000, 2500 եւ 6000 դրամի դիմաց: