15:40 | 30.10.15 | Նորություններ | 3584
Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ անցկացրել է վերապատրաստման դասընթաց «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում:
Վերապատրաստման դասընթացին մասնակցել են մասնագետներ Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերի այն ուսումնական հաստատություններից, որտեղ գործում են ներառական կրթության զարգացումը խթանող «Beeline երեխաների զարգացման անկյուններ»։
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում մենք Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ բացեցինք «Beeline երեխաների զարգացման անկյուններ» Երեւանի եւ մարզերի մի շարք կրթական հասատություններում: Այդ հաստատություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը ծրագրի հաջող իրականացման եւ ներառական կրթության զարգացման առանցքային նախապայմաններից է: Այդ իսկ պատճառով մենք կարեւորում ենք մասնագետների վերապատրաստումը ծրագրի այս փուլում, որը հերթական քայլն է ներառական կրթության կարիք ունեցող մանուկների եւ երիտասարդների կյանքն ավելի լավը դարձնելու գործում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համագործակցում է 2011թ. ապրիլից։