14:29 | 29.10.15 | Նորություններ | 4065

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Այգեպարում տուն է կառուցվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Վազաշեն գյուղերում 2014 եւ 2015 թթ. կառուցվել եւ/կամ վերանորոգվել է 27 տուն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը Տավուշի մարզում շրջայցի ժամանակ Այգեպարում եղել են Գրիգորյանների նոր տանը:

«Կարեւոր գործեր անելու լավագույն ձեւը դրանք կրկնելն է: Մենք սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիր ենք իրականացում այդ տրամաբանությամբ: Դա անհրաժեշտ է` ռազմավարական տեսանկյունից: Այստեղ կա ոչ միայն գյուղացու կողքին կանգնելու, նրան թեւ ու թիկունք լինելու, այլեւ հակառակորդին մեր կամքով զինաթափելու հրամայական: Մենք ամուր ենք միասին: Սահմանամերձ գյուղի բնակիչները պահպանում են մեր երկի սահմանները եւ մենք պարտավոր ենք մեր գործերով կանգնել նրանց կողքին: Այս ծրագիրը համարում ենք հաջողվածներից մեկը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրի իրականացման համար 2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014թ.՝ 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ը իրականացնում է ծրագիրը: