Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
14:18 | 29.10.15 | Նորություններ | 5643
Beeline-ը հայտարարում է «Զանգառատ» եւ «Զանգառատ 5» սակագնային փաթեթների շրջանակում դեպի Ռուսաստան կատարվող զանգերի արժեքի նշանակալի նվազեցման մասին:
Այժմ դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց կատարվող ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 25 դրամ` նախկին 35-ի փոխարեն:
««Զանգառատ» եւ «Զանգառատ 5» սակագնային փաթեթների գործարկմամբ Beeline-ն իր սակագնային քաղաքականության մեջ ներառեց սոցիալական պատասխանատվության բաղադրիչ: Մենք բաժանորդներին առաջարկեցինք ոչ միայն պարզ ու հասկանալի պայմաններ, այլ նաեւ շահվետ սակագներ: Մենք շարունակում ենք կատարելագործել մեր սոցիալական առաջարկը` բաժանորդներին տրամադրելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում իրենց հարազատների եւ բարեկամների հետ շփվելու առավելագույնս հասանելի պայմաններ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Զանգառատ 5» սակագնային փաթեթը բաժանորդներին հնարավորություն է տալիս Երեւանից դուրս գտնվելիս կատարել զանգեր դեպի Հայաստանում Beeline-ի բոլոր բջջային համարներ 5 դրամ/րոպե սակագնով: Դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց կատարվող ելքային զանգերը տարիֆիկացվում են 25 դրամ/րոպե սակագնով, եթե բաժանորդը գտնվում է Երեւանից դուրս: Երեւանից դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաեւ դեպի Beeline ֆիքսված ցանց կատարվող զանգերը տարիֆիկացվում են 29,99 դրամ/րոպե սակագնով:
«Զանգառատ 5» սակագնային փաթեթի միացման վճարը 500 դրամ է: Այլ սակագնային փաթեթներից «Զանգառատ 5»-ին անցնել կարելի է 067408005 համարի միջոցով: Անցման վճարը կազմում է 200 դրամ։