17:58 | 28.10.15 | Նորություններ | 7424

Վանաձորի «Թումո»-ում կսովորի մինչեւ 2000 ուսանող

2016թ. Վանաձորում բացվելիք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղում կսովորի 1000-2000 ուսանող:

«Թումո»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 12-18 տարեկան պատանիներին կառաջարկվեն գիտելիքներ 4 հիմնական ոլորտներում՝ կայքերի մշակում, խաղերի ստեղծում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում: Այդ չորսի հետ մեկտեղ` վանաձորցի ուսանողները կուսանեն ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, լուսանկարչություն, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, նկարչություն եւ այլն:

Վանաձորի «Թումո»-ում ուսումը կլինի անվճար, ինչպես այժմ գործող բոլոր չորս կենտրոններում՝ Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում:

Կենտրոնի բացման նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է, իսկ ծրագիրը կիրականացնի «Սիմոնյան» կրթական հիմնադրամը: