13:37 | 28.10.15 | Նորություններ | 2062

    Շախմատի մրցաշար` ՏՏ ընկերությունների համար

    Նոյեմբերի 9-ին ՏՏ ոլորտի ընկերությունները կմասնակցեն «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության եւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի կազմակերպած շախմատի մրցաշարին:

    «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մրցաշարի բացմանը ներկա կլինեն գրոսմայստերներ Արշակ Պետրոսյանն ու Լեւոն Արոնյանը:

    Առաջին խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին (ժամը 12:00-16:00-ը), երկրորդը՝ նոյեմբերի 21-ին (ժամը 12:00-16:00-ը), Շախմատի ակադեմիայում (Շեւչենկո 34):

    Մրցանակաբաշխության եւ փակման արարարողությունը տեղի կունենան մրցաշարի վերջին օրը: 

    Մրցաշարի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել chess.arm.synisys.com կայքում: