Հոկտեմբերի 30-ին Ստեփանավան քաղաքում՝ Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի տանը, տեղի կունենա TEDxYouth@Stepanavan միջոցառումը, որին կմասնակցի ավելի քան 300 երիտասարդ Երեւանից եւ մարզերից:
Միջոցառման ընթացքում տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրմանը զուգահեռ ելույթ կունենա 17-25 տարեկան 17 բանախոս, ոմանք՝ հատուկ կարիքներով: Նրանք խոսելու են իրենց ամենահամարձակ ու ամենաչբարձրաձայնված դիտարկումների ու գաղափարների մասին:
TEDx միջոցառումների կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ նման միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը հայ երեխաներին լսելի եւ տեսանելի դարձնելն է ամբողջ աշխարհում:
Միջոցառման ավարտին կկայանա Empyray ռոք խմբի համերգը:
Միջոցառման աջակիցներն են Վորլդ Վիժն Հայաստանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: