15:26 | 19.10.15 | Նորություններ | 4686

Վանաձորում «Ռոստելեկոմ»-ն անցկացրել է շախմատի բլից մրցաշար

Հոկտեմբերի 17-ին Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում «Ռոստելեկոմի» հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար։

Մրցաշարին մասնակցել են ընտրական փուլն անցած 43 պատանի շախմատիստներ։ Ինը տուրերի արդյուքներով տղաների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Սարգիս Սարգսյանը (12 տարեկան), աղջիկների մրցապայքարում՝ Քրիստինե Սմբատյանը (13 տարեկան)։

Մարզադպրոցի խորհրդի հետ համատեղ որոշմամբ «Ռոստելեկոմ»-ը հատուկ մրցանակ է շնորհել նաեւ Վանաձորի դպրոցի սան Հասմիկ Քոչինյանին (10 տարեկան), որը շախմատի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ մրցանակային տեղը։

Երիտասարդ շախմատիստներին մրցանակներ է հանձնել «Ռոստելեկոմ»-ի կոմերցիոն տնօրեն Սեդրակ Ղուշչյանը։

Պաշտոնական հատվածին հաջորդել է համերգային ծրագիրը: Միջոցառումը եզրափակվել է կինոդիտումով, որի հեռարձակումն իրականացվել է «Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության՝ Youtube ծրագրային հավելվածի միջոցով։