14:38 | 19.10.15 | Նորություններ | 4326

Beeline-ն արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» կոչմանը

Beeline-ն արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակում:

Մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ոլորտում լավագույն գնով ծառայություններ  առաջարկելու եւ սպասարկման որակի համար:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպիչներին` Beeline-ին եւս մեկ անգամ բարձր գնահատական տալու համար: 2014թ. ճանաչվելով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` մենք շարունակեցինք աշխատել ծառայությունների զարգացման եւ սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ` հաստատելով այդ պատվավոր կոչումը: Միաժամանակ Beeline-ն ավելի ամրապնդեց հաճախորդամետ ռազմավարությունը` հանդես գալով լավագույն գնային առաջարկներով հեռահաղորդակցության շուկայում: Հասարակության եւ մեր հաճախորդների կողմից տրված այս բարձր գնահատականը եւս մեկ խթան է մեզ համար` կատարելագործվելու եւ ավելի պարզ, հարմար ու մատչելի առաջարկներով հանդես գալու գործում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: