14:13 | 17.10.15 | Նորություններ | 3453

Տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում վերացված է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած` տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը ժամը 22:00-ի դրությամբ վերացվել էր:

Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: