14:32 | 16.10.15 | Նորություններ | 3979

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայագրոֆորումի» գլխավոր գործընկերն է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ սկսած 2011-ից, ամեն տարի հոկտեմբերի 3-րդ  կիրակի օրը նշում է Գյուղատնտեսության աշխատողի օրը, որի շրջանակում Երեւանում կազմակերպում է «Հայագրոֆորում» համաժողովը եւ «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային եւ գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայագրոֆորումի» գլխավոր գործընկերն է:

«Երկիրը կերակրողը գյուղացին է: Նա, սակայն, անզոր է լուծելու իր առջեւ ծառացած խնդիրները, որոնք թույլ չեն տալիս հասնել ակնկալվող արդյունքին: Հողագործը պետք է զգա մեր աջակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ոլորտին աջակցելու պատասխանատվություն է ստանձնել տարիներ առաջ: Մասնավորապես՝ բերքը բնության անկանխատեսելի ներգործությունից պաշտպանվելուն եւ նվազագույնի հասցնելուն էր ուղղված հակակարկտային կայանների տեղադրումը: Ողջունում ենք կարեւոր այս համաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հայագրոֆորում»-ի կազմակերպման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 10 մլն դրամ: Գյուղատնտեսությունը մշտապես եղել է ընկերության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2009-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջոցներով Արմավիրի մարզում տեղադրվել է հակակարկտային 23 կայան: