11:49 | 01.10.15 | Նորություններ | 4210
Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար «Սմարթ բիզնես» եւ «Սմարթ բիզնես+» սակագնային փաթեթների գործարկման մասին:
Ընկերությունում նշել են, որ փաթեթները հասանելի են կանխավճարային եւ հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդներին:
Սակագնային փաթեթների շրջանակում փակ խմբում ելքային զանգի մեկ րոպի արժեքն է 3 դրամ, դեպի Beeline բջջային եւ ֆիքսված ցանցեր կատարվող զանգերը` 18 դրամ, իսկ ելքային զանգերը դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային եւ ֆիքսված ցանցեր տարիֆիկացվում է 35 դրամ սակագնով:
«Սմարթ բիզնես» եւ «Սմարթ բիզնես+» սակագնային փաթեթների բաժանորդներն ամսական 350 դրամ կամ օրական 12 դրամ լրացուցիչ բաժանորդային վճարի դիմաց կարող են անվճար խոսել փակ խմբի ներսում` միացման համար վճարելով 5 դրամ (անկախ խոսակցության տեւողությունից):
«Beeline-ը շարունակում է կատարելագործել սակագնային առաջարկները` դարձնելով դրանք ավելի հարմար եւ հասանելի: Նոր սակագնային փաթեթներն ուղղված են կորպորատիվ սեգմենտին եւ առաջարկում են հեռահաղորդակցության բոլոր ծառայությունների շահավետ սակագներ մեր գործընկերների եւ բիզնեսի համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։