09:54 | 16.07.15 | Նորություններ | 2529
Բելառուսում, Ղազախստանում եւ Հայաստանում ճանապարհորդող ռուսաստանցիների համար ռոումինգում զանգեր կատարելու մեկ րոպեի արժեքը մինչեւ 2017թ. կնվազի մինչեւ €0,3:
Այդ մասին գրում է РБК Daily թերթը՝ վկայակոչելով ռոումինգային սակագների նվազեցման նախագիծը, որը մշակվել է ԵՏՄ պետությունների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան) հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից:
Նախագիծը ներառում է ձայնային կանչերի առավելագույն սակագների հաստատումը. 2015թ. մեկ րոպե խոսակցության արժեքը պետք է կազմի €1,05, 2016թ.՝ €0,68, 2017թ.՝ €0,3: Մեկ րոպեի համար 30 ցենտ սակագինը համեմատելի է ԵՏՄ պետություններում միջազգային զանգերի սակագների հետ, նշվում է փաստաթղթում:
Ընթացիկ տարվա հունիսի վերջին Մեդիամաքսը խնդրել էր հայկական օպերատորներին մեկնաբանել ԵՏՄ տարածքում ռոումինգի վերացման մասին հայտարարությունները: Նրանց պատասխանները հասանելի են հետեւյալ հղումով: