17:42 | 15.07.15 | Նորություններ | 4359

Beeline-ը պարգեւատրել է ԴիջիՔամփ ամառային ճամբարի հաղթողներին

Beeline-ը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) պարգեւատրել են ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։

Հուլիսի 6-ից-16-ը Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում անցկացված ճամբարին մասնակցել է ՀՀ մարզերից եւ Երեւանից շուրջ 50 երիտասարդ:

Ճամբարի հաղթող է ճանաչվել LinguaCode նախագիծը, իսկ խրախուսական մրցանակների են արժանացել G-Pulse, Tech Bag, Dimord եւ ԱՐՏԱ նախագծերը:

«Շնորհավորում եմ հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում տեխնոլոգիական ճամբարի երիտասարդներին ակտիվ մասնակցության համար։ Հայ երիտասարդները, իրոք, տաղանդավոր են եւ այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք փորձում են իրենց սեփական ջանքերով եւ աշխատանքով կերտել իրենց ապագայի կանաչ ճանապարհը, առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր եւ իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում։ Beeline-ն իր հերթին մշտապես կաջակցի տաղանդավոր երիտասարդներին՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ եւ կօգնի նրանց կյանքը դարձնել էլ ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերն է: