18:09 | 19.05.15 | Նորություններ | 4132

Orange-ն ամփոփել է թենիսի 2-րդ առաջնության արդյունքները

Orange-ը հայտարարել է թենիսի երկրորդ առաջնության արդյունքները, որը կազմակերպել էր Orange Premier բաժանորդների համար՝ Incourt թենիսի ակումբի հետ համատեղ:

Մայիսի 16-ին եւ 17-ին կայացած առաջնությանը մասնակցել են նախապես ընտրված Orange Premier Սեւ եւ Սպիտակ քարտապանները:

Առաջնության հաղթող Սերգեյ Մելիքովն արժանացել է գլխավոր մրցանակին՝ Ռոլան-Գարոս թենիսի մրցաշարին մեկ ամբողջ օր ներկա գտնվելու հնարավորություն:

Մասնակցության փաթեթը ներառում է նաեւ մուտքի տոմս Orange գոտի, ինքնաթիռի տոմսեր եւ առաջնության գործընկեր Armenia Marriott Yerevan հյուրանոցի կողմից հյուրանոցի ամրագրում Փարիզում` 3 գիշերվա համար:

Երկրորդ տեղը զբաղեցրած Դավիթ Պետրոսյանը Incourt թենիսի ակումբի կողմից ստացել է նվեր-քարտ:

«Orange Premier նախագիծը հատուկ ստեղծվել է մեր հավատարիմ հաճախորդների համար` Orange-ի ծառայություններից ակտիվորեն օգտվելու համար նրանց շնորհակալություն հայտնելու եւ խրախուսելու նպատակով: Շատ ուրախ եմ տեսնել, որ այս առաջնություններն արդեն դարձել են բարի ավանդույթ եւ արժանացել մեր հաճախորդների գնահատանքին: Ցանկանում ենք, որ մեր Orange Premier հաճախորդներն իրենց յուրահատուկ զգան եւ բազմաթիվ առավելություններից ու հետաքրքիր առաջարկներից զատ, ունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու այս հետաքրքիր նախաձեռնություններին եւ բաց չթողնեն միմյանց հետ ավելի հաճախ շփվելու առիթները»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Orange Premier թենիսի առաջին առաջնությունը տեղի է ունեցել 2014թ. մայիսին, որին նույն տարվա նոյեմբերին հաջորդել է Orange Premier շախմատի առաջին առաջնությունը: