16:13 | 06.03.15 | Նորություններ | 4089

Beeline-ը հայտարարում է «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթ

Beeline-ը, Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում:

Մրցույթին ներկայացված լուսանկարները հրատարակվելու են  Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում։

Մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած լուսանկարներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին: Եվս մեկ մասնակից Beeline-ի կողմից կարժանանա խրախուսական մրցանակի։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 8-ից մինչեւ մարտի 20-ը մրցույթին ներկայացնել սիրո ուժը պատկերող լուսանկարներ: Լուսանկարները հարկավոր է ուղարկել Arevik.Badalyan@britishcouncil.am հասցեին մինչեւ մարտի 20-ը:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մասնակցելով սիրո տարածման ու պահպանման գաղափարին նվիրված միջոցառումներին` կարող եմ վստահեցնել, որ այս մրցույթը կպարգեւի ոչ միայն վառ եւ լուսավոր ակնթարթներ մեր սիրահարներին, այլեւ կօգնի ավելի գնահատել իրենց սիրած էակին՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնը նվիրված է սիրուն: Այս մրցույթը հնարավորություն է մեկ անգամ եւս բարձրաձայնել փառատոնի թեմայի մասին, մարդկանց ուշադրությունը հրավիրել սիրո պահպանման ու տարածման կարեւոր առաքելությանը»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» եւ «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։