11:36 | 06.03.15 | Նորություններ | 1206

Facebook-ում էջերի Like-երի թիվը կկրճատվի

Facebook-ը փոփոխություններ է կատարում Like-երի հաշվման մեխանիզմում:

Այս մասին ասված է ընկերության հաղորդագրությունում:

Նոր փոփոխություններով կպակասեն էջերի այն բոլոր Like-երը, որոնց օգտատերերը մահացել են կամ ապաակտիվացրել (deactivate) իրենց հաշիվները:

Փոփոխությունը չի անդրադառնա այն օգտահաշիվների վրա, որոնք չեն ապաակտիվացվել, սակայն երկար ժամանակ չեն օգտագործվել:

Ըստ Facebook-ի՝ փոփոխությունները կնպաստեն, որ բիզնեսներն ավելի պարզ եւ ճշգրիտ պատկերացում ստանան այն մասին, թե սոցցանցում որքան է կազմում իրենց լսարանը: 

TechCrunch-ը, անդրադառնալով փոփոխությանը, գրել է. «Թե քանի Like կկորցնի ձեր էջը, դժվար է այս պահին ասել: Չնայած այն հանգամանքին, որ Facebook-ը խոսում է Like-երի թվի ոչ մեծ կրճատման մասին, այդուհանդերձ, դա հարաբերական է, եւ կախված նրանից, թե քանի Like ունի ձեր էջը: Եթե խոսքը մի քանի տասնյակ Like-երի մասին է, հնարավոր է՝ ոչ մի Like էլ չկորցնեք: Իսկ մի քանի միլիոն հավանումներ ունեցող էջերի դեպքում «բարեփոխումը» շատ ավելի զգալի կլինի»:

Facebook-ում նշել են, որ գործընթացը կմեկնարկի առաջիկա շաբաթներին: