17:19 | 23.02.15 | Նորություններ | 3657

Beeline-ը NURCARD-ի հետ գործարկում է նոր ծառայություն

Beeline-ը NURCARD-ի հետ համատեղ գործարկում է «Գեղեցիկ համար MasterCard NurCard Gold քարտապաններին» ծառայությունը:

Այն հնարավորություն է ընձեռում MasterCard NurCard Gold քարտապաններին անվճար ստանալ Beeline-ի «Ոսկե» հեռախոսահամար՝ բաժանորդագրվելով «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ «All in 7500-Nur» սակագնային փաթեթներից (ՍՓ) մեկին 12 ամիս ժամկետով:

«Beeline-ի սակագնային քաղաքականությունն ուղված է ապահովել առավել պարզ եւ հարմար ծառայություններ լավագույն գնով: Այս ուղղությամբ էլ մենք աշխատում ենք նաեւ մեր գործընկերների հետ: NURCARD-ի հետ համատեղ առաջարկը՝ լավ  հնարավորություն է ստանալու Beeline-ի «գեղեցիկ» հեռախոսահամար՝ բաժանորդագրվելով մեր բջջային կապի մրցակցային փաթեթից որեւիցե մեկին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բաժանորդագրման առաջին 12 ամիսների ընթացքում սակագնային փաթեթի փոփոխման կամ պայմանագրի խզման դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել «գեղեցիկ» հեռախոսահամարի արժեքը: Իսկ բաժանորդագրման առաջին 12 ամիսների ընթացքում բաժանորդի կողմից «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ «All in 7500-Nur» ՍՓ-ներից մեկին անցում կատարելու դեպքում 12 ամիսների հաշվարկը վերսկսվում է ՍՓ-ի փոփոխման օրվանից, իսկ «գեղեցիկ» համարի գումար չի գանձվում:

Միանալ «All in 3500-Nur», «All in 5500-Nur» կամ «All in 7500-Nur» սակագնային փաթեթներին եւ ստանալ «Ոսկե» հեռախոսահամար կարելի է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում եւ NURCARD-ի սպասարկման կենտրոններում: Ծառայությանը միանալու համար բաժանորդը պետք է հանդիսանա MasterCard NurCard Gold-ի քարտապան: