11:38 | 23.02.15 | Նորություններ | 1202

Անցկացվում է «ՏՏ-ն իմ կյանքում» շարադրությունների մրցույթ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ Եվրասիա վարժարանը հայտարարում է «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով շարադրությունների համադպրոցական մրցույթ:

Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ տեղ են զբաղեցնում Տեղեկատվական տեխնոլոգիաները այսօրվա դպրոցականների կյանքում, որքանով են այդ տեխնոլոգիաները կրթական ծրագրերում ներդաշնակ օգտագործվում եւ նպաստում ուսուցման գործընթացին: Ակնկալվում է բացահայտել նաեւ յուրահատուկ ունակություններով երեխաների:

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտները:

Մրցույթը նախատեսված է անցկացնել 2 փուլով:

Առաջին փուլում մասնակիցներն աշխատանքները կներկայացնեն էլեկտրոնային տարբերակով (info@eiu.am էլ. հասցե)` 2015թ. փետրվարի 23-ից մինչեւ մարտի 30-ը:

Մրցույթի երկրորդ փուլում բոլոր աշխատանքները կտեղադրվեն Եվրասիա վարժարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին`ապրիլի 6-15-ն ընկած ժամանակահատվածում:

Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՆ եւ ՏՏ ոլորտի հայաստանյան ներկայացուցիչներ:

Մրցանակներ են սահմանված առաջին, երկրորդ եւ երրորդ անվանակարգերի համար: Ֆեյսբուքում ամենաշատ հավանություն հավաքած շարադրությունը կստանա առանձին մրցանակ: