09:36 | 21.02.15 | Նորություններ | 1441

ԱՄՆ-ում անցկացվում է Innovate Armenia միջոցառումը

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտում այսօր կանցկացվի «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) միջոցառումը, որին կմասնակցեն սփյուռքի մի շարք նշանավոր գործիչներ, Հայաստանում եւ արտերկրում գործող ընկերություններ ու հաստատություններ:

Ելույթներով հանդես կգան Twitter-ի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը, ամերիկահայ ներդրող Ալ Եսայանը, Reddit ինտերնետ ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, iRobot-ի գլխավոր փոխտնօրեն Պաոլո Փիրջանյանը, Marathon, Myth եւ Halo տեսախաղերի ստեղծող Ալեքսանդր Սերոբյանը եւ այլք:

Ներկայացված ընկերությունների եւ հաստատությունների թվում են Zangi.com-ը, Hive-ը, Teamable-ը, LionSharp-ը, RepatArmenia-ն, Հայաստանի Ամերիկյան համալսարանը եւ այլն: