16:55 | 20.02.15 | Նորություններ | 3642
Beeline-ը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում հայտարարում են «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթի անցկացման մասին:
Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին։
Մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Smart հեռախոս, եւս երեք մասնակից կարժանա խրախուսական մրցանակների Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրել հաղորդագրություն սիրո թեմայով եւ մինչեւ մարտի 15-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ, ուղարկել pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթն անցկացվելու է երեք փուլով, յուրաքանչյուր փուլի տեւողությունը` մեկ շաբաթ: Յուրաքանչյուր փուլում հաղթող կճանաչվի այն հաղորդագրության հեղինակը, որը կհավաքի առավելագույն թվով քվե։
«Սերը կյանքի ամենագեղեցիկ զգացմունքներից մեկն է, եւ ես համոզված եմ, որ այս մրցույթը լայն տարածում է գտնելու մեր օգտատերերի շրջանում։ Այն յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է ընձեռում յուրովի արտահայտել սիրո գաղափարը եւ գեղեցկությունը տեսնելու ունակությունը։ Հավատացած եմ, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը եւ այդ փառատոնի շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումներն ոչ միայն կդարձնեն կյանքն ավելի լավը, այլ նաեւ կպարգեւեն մեզ դրական զգացողություններ եւ վառ տպավորություններ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Անչափ ուրախ ենք, որ փառատոնի շրջանակում տարեցտարի ընդլայնվում են մրցույթների շրջանակն ու բնույթը»,– ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։
Մրցույթն ավարտվում է մարտի 23-ին: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հաղթողների անունները եւ արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուքի Beeline Armenia էջում: