11:44 | 11.02.15 | Նորություններ | 3569

Beeline-ը գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը

Beeline-ը գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար, որոնք գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում:

Ծառայության շրջանակում բոլոր մուտքային զանգերը եւ դեպի Հայաստան ու ԼՂՀ համարներ կատարվող բոլոր ելքային զանգերը կարժենան 45 դր/րոպե: 

«Beeline-ը շարունակում է ներդնել նոր ծառայություններ, որոնք մեր բաժանորդներին կապահովեն որակյալ կապով եւ մատչելի սակագներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլեւ դրա սահմաններից դուրս: «Արցախ» ռոումինգ նոր առաջարկը Beeline-ի հերթական քայլն է, որը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել պարզ եւ հարմար ծառայություններից` գտնվելով ԼՂՀ տարածքում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Արցախ» ծառայությունը կարելի է ակտվացնել` հավաքելով *355# USSD-հրահանգը, իսկ ապաակտիվացնել` *350#: Նախքան ծառայությունը միացնելը կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները պետք է ակտիվացնեն ռոումինգը` ուղարկելով #351*0000# հրահանգը: Ծառայության միացման արժեքը 200 դրամ է, ներառյալ ԱԱՀ-ն: 

Beeline կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները, որոնք գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում, կարող են նաեւ կատարել անվճար զանգեր +37480000612 տեղեկատու համարին մինչեւ մայիսի 31-ը: 

Beeline ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: