«Dasaran» կրթական ծրագիրը եւ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) հայաստանյան ներկայացուցիչները հանդիպում են կազմակերպել հայաստանյան 56 թանգարանների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումներին քննարկվել են մշակութային հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ աշակերտների շրջանում Հայաստանում գործող թանգարանների գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցին:
«Dasaran»-ն ու Հայաստանի ազգային պատկերասրահը մի քանի տարի է, ինչ համագործակցում են:
Հայաստանի ազգային պատկերասրահը մշակութային-ճանաչողական տեղեկատվություն է տրամադրում «Dasaran»-ի կայքի միջոցով, ինչպես նաեւ յուրաքանչյուր ամիս հյուրընկալում Հայաստանի հանրակրթական դպրոցների ավելի քան 100 աշակերտի, ուսուցիչների եւ ծնողների, որոնք մասնակցում են պատկերասրահում անցկացվող ինտերակտիվ շրջայցերի: