17:01 | 09.12.14 | Նորություններ | 3385

Կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի «365 սմարթֆոն» խաղարկության եզրափակիչ մրցանակաբաշխությունը

Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` տարեսկզբին հայտարարած «365» խաղարկությունը, որն իրականացվել է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:

Եզրափակիչ մրցանակաբաշխությանը ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է ամփոփիչ փուլում հաղթող ճանաչված 153 բաժանորդից 100-ին` մայրաքաղաքից եւ մոտակա մարզերից:

Հեռավոր մարզերի բաժանորդներին մրցանակը հանձնվել է անակնկալ այցով կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:

«Ինչպես խոստացել էինք տարեսկզբին` 365 սմարթֆոններն արդեն գտել են իրենց տերերին: Նախագծի նպատակը նորարարական ծառայությունները ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի բաժանորդներին առավել հասանելի դարձնելն ու նշված փաթեթի ակտիվ բաժանորդներին խրախուսելն էր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«365» խաղարկության արդյունքում MTS Ego սմարթֆոն է շահել Երեւանի եւ մարզերի 365 բաժանորդ` հետեւյալ հարաբերակցությամբ. Երեւան – 83, Արագածոտն – 26, Արարատ – 39, Արմավիր – 38, Գեղարքունիք – 42, Կոտայք – 27, Լոռի – 8, Շիրակ – 28, Սյունիք – 39, Տավուշ – 25, Վայոց Ձոր – 10: