13:58 | 09.12.14 | Նորություններ | 3871

Beeline-ը գործարկել է My Beeline Armenia հավելվածի վեբ տարբերակը

Beeline-ը գործարկել է My Beeline Armenia շարժական հավելվածի վեբ տարբերակը: 

«Մեր բաժանորդները կարճ ժամանակահատվածում սիրեցին եւ գնահատեցին «My Beeline Armenia» հավելվածի պարզությունը եւ հարմարավետությունը: Արդյունքում այն այսօր Հայաստանում ամենաշատը ներբեռնվող հավելվածներից մեկն է: Հաշվի առնելով հավելվածի աճող պահանջարկը` մենք գործարկում ենք նրա վեբ տարբերակը, որն իր արագ եւ ժամանակակից համակարգի միջոցով Beeline-ի ծառայություններն ավելի պարզ եւ հարմար կդարձնի մեր հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«My Beeline Armenia» հավելվածը հասանելի է www.app.beeline.am հղումով: Հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ սակագնային պլանի եւ միացված ծառայությունների վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ինչպես նաեւ ամենավերջին նորությունները Beeline-ից։ Հավելվածում հասանելի է նաեւ անձնական գրասենյակը, որտեղ բաժանորդը կարող է տեղեկատվություն ստանալ հաշվեկշռին հասանելի ակտիվ ծառայությունների մասին:

Հավելվածի վեբ տարբերակը ներկայացված է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։

My Beeline Armenia հավելվածը հնարավոր է տեղադրել iOS, Android, Windows եւ Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների եւ այլ սարքավորումների վրա: