Հայտնի են ամենամյա Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային մրցույթի հաղթողները:
Առաջին տեղը կիսել են SoloLearn, Forkize եւ MAquaponics թիմերը, որոնցից յուրաքանչյուրը ստացել է $7500 եւ 2 մլն 800 հազ. դրամ ֆինանսավորում: Երկրորդ տեղը զբաղեցրած atDent եւ «Ամպային տվյալների անվտանգություն» թիմերից յուրաքանչյուրն արժանացել է 2 մլն 800 հազ. դրամ ֆինանսավորման:
Վենչուրային կոնֆերանսի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը: