17:52 | 21.10.14 | Նորություններ | 3106

Beeline-ը գործարկել է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը

Beeline-ը հայտարարել է «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայության գործարկման մասին՝ բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգի բաժանորդների համար:

Ամսական 6000 դրամ բաժանորդային վարձի դիմաց «Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել գերարագ բջջային ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման: Բարձր արագությունը կպահպանվի անկախ օգտագործվող ինտերնետի ծավալից։

«Վերջին շրջանում մենք հաճախորդներից ստանում ենք բազմաթիվ առաջարկներ բջջային ինտերնետի արագության ավելացման վերաբերյալ: Beeline-ը շարունակում է աշխատել ծառայությունների պարզության եւ հարմարավետության զարգացման ուղղությամբ` առաջարկելով գերարագ անսահմանափակ ինտերնետ, որը բաժանորդը կարող է օգտագործել ի հավելումն իր բջջային կապի ընթացիկ սակագնային փաթեթին: Beeline-ի նոր առաջարկն այսօրվա դրությամբ լավագույններից մեկն է հետվճարային համակարգի բաժանորդների համար»,- նշել է  Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ ինտերնետ Super» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674999 համարին, հավաքելով *110*999# USSD-հրահանգը կամ ուղարկելով 999 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին:

«Անսահմանափակ Ինտերնետ Super» ծառայությունն ակտիվացնելիս գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 1024 Կբ/վրկ: