18:21 | 27.03.14 | Նորություններ | 916
Ապրիլի 8-ին Microsoft-ը վերջնականապես կդադարեցնի իր հայտնի օպերացիոն համակարգերից մեկի՝ Windows XP-ի եւ օֆիսային փաթեթ MicrosoftOffice 2003-ի ծրագրային ապահովումը:
Ինչպես տեղեկացնում է Microsoft-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը, ապրիլի 8-ից հասանելի չեն լինի անվտանգության եւ ծրագրային շտկումների համար նախատեսված թարմացումները:
“Այն օգտատերերը, որոնք կշարունակեն աշխատել Windows XP-ով, ծրագրային ապահովման ժամկետի սպառումից հետո, մի շարք ռիսկերի կենթարկվեն”, - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Օգտատերերն այլեւս չեն կարողանալու ստանալ անվտանգության նոր, կարեւոր թարմացումներ, արդյունքում, համակարգչի աշխատանքը խոցելի կդառնա հաքերային գրոհների ժամանակ:
IDC ընկերության կողմից անցկացված վերլուծության տվյալներով, ի տարբերություն Windows 7-ի, Windows XP-ով աշխատող համակարգչի վրա տարեկան միջին ծախսը կազմում է 702 դոլարով ավելի թանկ:
“Շարունակելով աշխատել Windows XP-ով` կազմակերպությունները ոչ միայն բարդություններ են ունենում ծրագրային ապահովման եւ անվտանգության ռիսկերի ենթարկվելու հետ կապված, այլեւ անտեղի ծախսում են բյուջետային միջոցները, որոնք կարելի էր ուղղել այլ կարիքներ բավարարելուն”, - ասված է IDC ընկերության հաղորդագրության մեջ: