14:14 | 26.03.14 | Նորություններ | 1411

Վաղը Հայաստանում եւ Արցախում կանցկացվի «Կենգուրու 2014» մրցույթը

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 27-ին Հայաստանում եւ Արցախում կանցկացվի «Կենգուրու 2014» միջազգային մրցույթը:

Մրցույթին այս տարի մասնակցում են 3-12-րդ դասարանների ավելի քան 44 200 երեխաներ Հայաստանի եւ Արցախի 1040 դպրոցներից:

Մասնակիցների թվով այս տարին ամենաարդյունավետն է, հաղորդել էն «Այբ» հիմնադրամից, որը Հայաստանում մրցույթի բացառիկ կազմակերպիչն է:

Մրցույթն անցկացվում է Հայաստանում` ՀՀ կրթության եւ գիտության, Արցախում` ԼՂՀ  կրթության եւ գիտության նախարարությունների հովանու ներքո: Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:

«Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է 63 երկրում` մոտ 7 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: