«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) գործարկել է միջազգային ուղղություններով զանգեր կատարելու նոր ծառայություն։
Բջջային ցանցի կանխավճարային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ակտիվացնել «Beeline աշխարհ» ծառայությունը եւ զգալիորեն ցածր սակագներով զանգահարել Ռուսաստան, Վրաստան եւ ԱՊՀ։ «Beeline աշխարհ» փաթեթը գործում է նաեւ դեպի Ռուսաստանի բոլոր ֆիքսված ցանցեր զանգ կատարելիս։
Ակտիվացնելեվ «Beeline աշխարհ 20» փաթեթը եւ վճարելով 500 դրամ՝ բաժանորդին կտրամադրվի 20 րոպե, իսկ «Beeline աշխարհ 50» փաթեթն ակտիվացնելիս, բաժանորդը կվճարի 1000 դրամ եւ կստանա 50 րոպե խոսելաժամանակ Beeline երկրներ մասնավորապես՝ «MobiTel» (Վրաստան), «Kar-Tel» (Ղազախստան) «Киевстар» (Ուկրաինա), «UniTel» (Ուզբեկստան), «Tacom» (Տաջիկստան), «Sky Mobile» (Ղրղստան) եւ «Билайн» (Ռուսաստան) զանգեր կատարելու համար։
«Միացնելով «Beeline աշխարհ» ծառայությունը` մեր բաժանորդները հնարավորություն կունենան խնայել զգալի միջոցներ եւ զանգահարել իրենց ընկերներին եւ հարազատներին, ովքեր բնակվում են այն երկներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը։ Ուրախ եմ, որ կարող ենք առաջարկել ոչ միայն պարզ եւ հարմար, այլ մատչելի կապի ծառայություններ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս», - ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline աշխարհ 20» փաթեթն ակտիվացնելու համար բաժանորդին անհրաժեշտ է հավաքել *110*0020# հրահանգը, իսկ «Beeline աշխարհ 50» փաթեթն ակտիվացնելու համար՝ *110*0050# հրահանգը։ Րոպեների մնացորդը ստուգելու համար անհրաժեշտ է հավաքել *108# հրահանգը եւ սեղմել զանգի կոճակը։ Ծառայությունը գործում է մինչեւ ս.թ. հունիսի 30-ը։