ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցել «Խոսում է քաղաքը» եւ «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի բաժանորդներին:
Ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր «365» խաղարկության մարտ ամսվա հաղթողներին եւ նրանց հանձնել տվյալ ամսվա օրերի թվով սահմանված 31 մրցանակները` MTS Ego սմարթֆոնները:
Հաղթողներին ընտրելու համար օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով:
«365» խաղարկությոնը կազմակերպվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Ըստ այդմ` հաջորդ ամիս կկազմակերպվի 30 սմարթֆոնի խաղարկություն, ինչը համապատասխանում է ապրիլ ամսվա օրերի քանակին:
«Հատուկ» փաթեթն 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: