17:25 | 27.12.13 | Նորություններ | 4000

Հունվարի 1-ից սկսած Orange-ի բաժանորդները ՄեգաՖոն Ռուսաստանի ցանցում ռոմինգից կօգտվեն նոր սակագներով

2014թ. հունվարի 1-ից սկսած Orange-ի բաժանորդները ՄեգաՖոն Ռուսաստանի ցանցում ռոմինգից կօգտվեն նոր սակագներով:

Մասնավորապես, կգործի 29 դր/ր սակագինը բոլոր մուտքային զանգերի համար՝ անկախ նրանից, թե բաժանորդը որ ցանցից է զանգ ստանում: Բջջային ինտերնետից օգտվելու համար նույնպես կգործի 29 դր/ՄԲ սակագինը:

Դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր եւ Օրանժ Արմենիայի բաժանորդներին զանգահարելու, ինչպես նաեւ SMS-ների համար կգործի 59 դր/ր, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այլ  ցանցերի բաժանորդներին զանգահարելու համար՝ 120 դր/ր, իսկ ԱՊՀ երկրներ զանգահարելու համար՝ 500 դր/ր սակագինը:

Այլ երկրներ զանգահարելու համար կգործի 1500 դր/ր սակագինը: