17:23 | 27.12.13 | Նորություններ | 2561

Ավարտվել է Orange Գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

Ավարտվել է «Orange Գրքի մրցանակ 2013» ամենամյա գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը:

Ներկայացվել է 327 մասնակցության հայտ, որոնցից 152-ը` բանաստեղծության ժանրում, 121-ը` պատմվածքի, 27-ը` վեպ/վիպակ, եւ եւս 27-ը` հեքիաթի ժանրում:

Այս պահից սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր ժանրում կընտրվեն երեք լավագույն գործերը: Դրանք 2014թ. փետրվարի 21-ին կհրապարակվեն Orange-ի կայքում: Այդ պահից բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook-ի միջոցով: 2014թ. մարտի 21-ի կեսօրին կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը` որպես առցանց քվեարկության վերջնական արդյունք:

Հաղթողների անունները կհրապարակվեն 2014թ. մարտի 28-ին: Հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 տպաքանակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին  կշնորհվեն դրամական պարգեւներ (300 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»: