16:14 | 23.12.13 | Նորություններ | 4760

“Ռոստելեկոմը” հանդես է գալիս ինովացիոն նոր առաջարկներով

“Հայաստանում իր գործունեության մեկ տարվա ընթացքում “Ռոստելեկոմ”-ը կատարել է $15 մլն-ին համարժեք ներդրումներ եւ արդեն իսկ ունի 10 հազար բաժանորդ”,- ամփոփելով 2013 թվականը` հայտարարել է “Ռոստելեկոմ”-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը:

Ընկերության ենթակառուցվածքներում իրականացված ներդրումների շնորհիվ Mail.ru Group-ի այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են Փոստը, Odnoklassniki.ru-ն եւ այլ ծառայություններ ընկերության բաժանորդների համար 7 անգամ ավելի արագ են հասանելիության տեսաանկյունից”,- նշել է Ֆարմազյանը:

2013-ի սեպտեմբերին “Ռոստելեկոմը” “Հիբրիդ Սոլյուշնզ” հեռուստահեռարձակող ընկերության հետ համատեղ բաժանորդներին ներկայացրեց նոր սերնդի հեռուստատեսությունը, որն ընձեռում է մինչեւ 70 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն, 2 տարբեր փաթեթներ` ըստ նախասիրությունների, 5 անվճար հեռուստաալիքներով սոցիալական փաթեթ, օնլայն տեսավարձույթ, Catch-up TV, Pause TV, սոցիալական ցանցերի ինտեգրում եւ այլ ֆունկցիաներ:

Ընկերության մյուս նորարարությունը շարժական հեռուստատեսության WiFi/3G/4G տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունն է, որը նախատեսված է iPad-ի համար:

“Ռոստելեկոմը” առաջարկում է նաեւ սմարթ հեռուստացույցների համար նախատեսված IP հեռուստատեսություն, որը հնարավոր է դիտել առանց լրացուցիչ որեւէ սարք միացնելու:

Հայկ Ֆարամազյանը խոսել է նաեւ ընկերության տոնական ակցիայի մասին, որի շրջանակներում Տրիո Կոնստրուկտոր ծառայությունների փաթեթի բաժանորդները ստանում են արագություն` սկսած 20 Մբ/վ-ից, իսկ “Ռոստելեկոմի” բոլոր ինտերնետ օգտագործողները գիշերային ժամերին օգտվում են մինչեւ 100 Մբ/վ արագությամբ ինտերնետից: Դեկտեմբերից փետրվարն ընկած ժամանակահատվածում կրկնապատկվել է ինտերնետի արագությունը, իսկ հեռուստադիտողները ստացել են երկու անվճար հեռուստաալիք եւ ֆիլմեր դիտելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր “Ռոստելեկոմը” հայկական շուկա մուտք գործեց 2012թ. դեկտեմբերին: “Ռոստելեկոմի” ծառայություններն այսօր  հասանելի են ՀՀ ավելի քան 15 քաղաքներում: Հայաստանի ողջ տարածքում գործում են բաժանորդների սպասարկման 16 սրահներ: