17:40 | 21.12.13 | Նորություններ | 1113
Այսօր Երեւանի «Զվարթոց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթ-փառատոնը:
Մասնակից թիմերը 24 ժամում կմշակեն եւ ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները եւ առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013»
եւ ծանոթացել է թիմերի մասնակիցների նորարական գաղափարներին ու նախագծերին:
Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլեւ փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաեւ ստանալ մրցանակներ, համագործակցության եւ ներդրումների լայն հնարավորություն:
Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների եւ թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:
«Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների եւ ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրութան ակումբը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությամբ: