12:51 | 09.12.13 | Նորություններ | 3775

Վահան գյուղի բնակիչներին հասանելի կլինեն Beeline-ի ծառայությունները

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտնել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Վահան գյուղի ֆիքսված հեռախոսային ցանցի ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Թվայնացման աշխատանքների արդյունքում կվերակառուցվեն մայրուղային գծերը, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիցվեն նոր թվային կայանին։

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչեւ դեկտեմբերի 18-ը, Վահան գյուղի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի եւ ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները:

«Մենք շարունակաբար արդիականացնում ենք ֆիքսված հեռախոսակապը, զարգացնում ենթակառուցվածքները՝ ձգտելով դարձնել կյանքն ավելի լավ: Հետեւողական լինելով շրջանների հավասարաչափ զարգացման քաղաքականությանը, մենք արդիականացնում ենք կապը ողջ հանրապետությունում՝ տրամադրելով որակյալ ձայնային կապ եւ  լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ԱրմենՏելը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ՝ հոկտեմբեր ամսին թվայանցվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղը։ Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը՝ 3500 կմ: