16:09 | 25.10.13 | Նորություններ | 3075
ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարե են «Գործի´ր հանուն քո ապագայի» ծրագրի մեկնարկի մասին:
Ծրագրի նպատակն է ներառական թատերական խմբի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրումը հասարակություն` ուսումնական ծրագրերի եւ արվեստի թերապիայի միջոցով:
«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ 2012թ-ին: Այս տարի նոր ծրագրում կընդգրկվեն 25-35 հատուկ կարիքներ ունեցող երեխաներ: «Գործի´ր հանուն քո ապագայի» ծրագրի շրջանակում նոր ներկայացումը կբեմականացվի Երեւանում, Թալինում, Ապարանում եւ Գյումրիում: Ծրագրի ավարտին վերջին ներկայացումը կբեմականացվի Երեւանի պետական տիկնիկային թատրոնում:
«ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում աջակցությունն այնպիսի ծրագրերին, որոնց հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Ուրախ ենք, որ ներառական թատերական խմբի գործունեությունը դրական մեծ արձագանքի արժանացավ հասարակության լայն շրջանակներում եւ խթանեց մտավոր եւ ֆիզիկական ունակությունների եւ կարողությունների զարգացումը հատուկ կարիքներ ունեցող երեխաների շրջանում՝ նպաստելով նրանց ինտեգրմանը հասարակություն»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ԱրմենՏել» ընկերությունը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ սոցիալական ծրագրեր է իրականացնում 2011-ից ի վեր: