17:00 | 04.09.13 | Նորություններ | 3395

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ Սարդարապատի դպրոցում բացվել է Ստեղծագործարան

 ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցում բացվել է ժամանակակից կրթական միջավայրի պահանջներին համապատասխանող դասասենյակ՝ Ստեղծագործարան: 

Այստեղ  տեղադրվել է էլեկտրոնային գրատախտակ (smart board), ինչպես նաեւ 6 նոր համակարգիչ: Ստեղծագործարանը 30 աշակերտի համար նախատեսված լուսավոր մեծ սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքն աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք: 

«Եթե մեզ հաջողվի կրթական միջավայրը դարձնել գրավիչ` արդյունքն իրեն սպասել չի տա: Մենք առաջնորդվում ենք այդ ուղղությամբ` վստահ լինելով, որ այսօր ներդրված ջանքերը չափազանց կարեւոր են լինելու վաղվա համար: Կրթության հանդեպ մեր ազգի յուրահատուկ վերաբերմունքը պետք է օգտագործել նպատակային եւ լավ հող նախապատրաստել հմուտ մասնագետներ ունենալու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը շահագործման կհանձնի եւս մեկ ստեղծագործարան` Արագածոտնի մարզի Արտենի համայնքում։