16:15 | 04.09.13 | Նորություններ | 3799

Orange-ը հանդես է եկել նոր առաջարկով

Orange-ն այսօր հանդես է եկել նոր առաջարկով, որն ուղղված է հատկապես այն հաճախորդներին, ովքեր չհասցրեցին «Մի հեռախոսը՝ քեզ, մյուսը՝ նվեր» արշավի շրջանակներում ձեռք բերել 5000 Alcatel հեռախոսներից մեկը եւ SIM քարտ՝ որպես նվեր՝ միանալով Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից մեկին:

«Այն մեծ աշխուժությունը, որ առաջացրեց այս առաջարկը շուկայում, շատ ոգեւորիչ էր: Դա նշանակում է, որ մենք իսկապես հասկացել ենք, թե ինչ են ակնկալում մեր բաժանորդները: Առաջարկը նախատեսված էր միայն առաջին 5 000 բաժանորդների համար, սակայն ուրախ ենք հնարավորություն տալ ավելի մեծ թվով մարդկանց օգտվել դրանից», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: 

Մինչեւ սեպտեմբերի 30-ը Orange-ն առաջարկում է միանալ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին 24 ամսով, ձեռք բերել ոչ միայն մեկ հեռախոս հատուկ գնով, այլեւ եւս մեկը 1 դրամով ՝ որպես նվեր ընտանիքի անդամներից որեւէ մեկի համար: Երկրորդ հեռախոսը, որն արտադրված է Samsung ընկերության կողմից, բաժանորդներին կտրվի անվճար կանխավճարային SIM քարտով, որով հնարավոր կլինի վեց ամիս շարունակ անվճար զանգահարել հիմնական հեռախոսահամարին ու Orange-ի ծառայություններից օգտվող եւս երկու բաժանորդի, իսկ վեց ամսվա ավարտից հետո՝ շարունակել զանգահարել վերջիններիս անսահմանափակ՝ օրական վճարելով ընդամենը 20 դրամ: