15:36 | 04.09.13 | Նորություններ | 3208

ԱրմենՏել-ն օժանդակում է դասական երաժշտության հայ կատարողներին

Ընկերությունն, որպես գլխավոր հովանավոր, ֆինանսական աջակցություն կցուցաբերի քառյակի 2013-2014թթ. համերգաշրջանի ընթացքում:

«Մեր կորպորատիվ պատասխանատվության հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Դա նշանակում է, որ մենք աջակցում ենք նրանց, ովքեր իրենց ջանասիրությամբ կերտում են իրենց ճանապարհը դեպի հաջողություն եւ իրենց աշխատանքով երջանկություն են պարգեւում շրջապատին: Այդ իսկ պատճառով մենք ներկայացնում ենք Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հրաշալի եւ տաղանդավոր երաժիշտներին: Էդուարդ Միրզոյանը հայ մեծանուն կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները ճանաչված են, ինչպես հայրենիքում այնպես էլ արտասահմանում եւ կատարվում են համաշխարհային դասականների վարպետների կողմից: Ուրախ ենք աջակցել  այս ծրագրին, քանի որ այն նպատակ ունի պահպանել պրոֆեսիոնալիզմն ու հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ», - ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ԱրմենՏել-ի աջակցությամբ քառյակը համերգային շրջագայություններ կունենա Հայաստանում եւ արտերկրում, ինչպես նաեւ բարեգործական համերգներ կանցկացնի անապահով ընտանիքների եւ Հայաստանի մանկատների երեխաների համար: