16:30 | 03.09.13 | Նորություններ | 3080

Orange-ի բաժանորդները SMS-ի միջոցով կարող են վճարել ավտոկայանատեղերի համար

Այսուհետ Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են SMS-ի միջոցով վճարել Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերի ժամանակավոր օգտագործման ժամավճարը:

Ուղարկելով կարճ հաղորդագրություն 1045 եւ 5045 համարներին եւ հաղորդագրության տեքստում լատինատառ եւ առանց բացատների նշելով իրենց ավտոմեքենայի պետհամարանիշը ՝ բաժանորդները համապատասխանաբար ձեռք կբերեն նախատեսված 1-ժամյա կամ 1-օրյա ավտոկայանատեղերի կտրոններ:

Մեկ ժամվա ավտոկայանման թույլտվության արժեքն է 100, իսկ 1 օրվանը` 500 դրամ:

Վճարովի կայանման ժամկետի ավարտից 10 րոպե առաջ բաժանորդները կստանան հիշեցնող հաղորդագրություն, որտեղ բաժանորդին կառաջարկվի անհրաժեշտության դեպքում ձեռք բերել նոր կտրոն` կայանման ժամկետը ավելացնելու համար: