11:43 | 26.08.13 | Նորություններ | 1738

    Microsoft կենտրոնը կազմակերպում է MS SQL Server 2012 թեմայով դասընթաց

    Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպում է «MS SQL Server 2012 հարցման լեզու եւ դրա հիմուքները» թեմայով դասընթացը:

    Այն կմեկնարկի սեպտեմբերի 24-ին, հայտնել են կենտրոնում:
     
    Դասընթացը ներառում է MS SQL Server 2012-ի հիմունքները, սկզբունքները եւ կիրառման գործիքները, ինչպես նաեւ Մայքրոսոֆթ ընկերության «Querying Microsoft SQL Server 2012» դասընթացի սերտիֆիկացման քննության հիմնական թեմաները (դասընթաց՝ 10774A, քննություն՝ 461):

    Դասընթացի ավարտին ուսանողները կունենան բավարար գիտելիքներ Մայքրոսոֆթ ընկերության «Querying Microsoft SQL Server 2012» լիցենզավորման քննությունը հանձնելու համար, որը հանդիսանում է Մայքրոսոֆթ ընկերության «Associate» մակարդակի քննություններից մեկը:

    Դասընթացի վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ: